Տ.Ս.
Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:
Խորհուրդ կտամ առաջին հերթին հաշվապահ ընդունեք աշխատանքի:
Նրա հետ կնքեք, եթե ժամանակավոր է, քաղաքացիաիրավական պայմանագիր կամ աշխատանքային պայմանագիր՝ որպես վարորդ առաքիչ, իսկ մեքենայի մասով էլ վարձակալության պայմանագիր:
Համակարծիք եմ Արայի հետ:
Բայց կասեմ մի քանի խոսք.
1. Նախ հուսով եմ, որ դւք գրանցված եք ՀՏ – ում: Հետո, “տաքսու վարորդ” լինելը այստեղ ընդհանրապես կապ չունի, նա հանդիսանում է Ձեր առաքիչը, և Դուք նրա հետ արդեն մտել եք աշխատանքային հարաբերությունների մեջ, ուրեմն անպայման պետք է գրանցեք նրան և նրա աշխատավարձից փոխանցեք բոլոր հարկերը /սոց` 3 տոկոս, գործատուի սոց և եկամտահարկ/
2. Դուք նրա աշխատանքային պայմանագրում կարող եք նշել նրա պարտավորությունների մասին:
3. Այդ հարցը շատ ծիծաղելի է` կապ չունի, թե նա ով է` պետք է գրանցել: