Accountant.am

Վարդան․

Բարև Ձեզ։ Ժամանակին ԱՁ-ն զբաղվել է Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով։ Այժմ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել՝ օգտվելով 1% շրջհարկի ռեժիմից (J62.02.1 – Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում)։ Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք պետք է ԱՁ-ի գործունեության ոլորտի փոփոխության համար որևէ գործողություն անել, թե՞ դա ինքնաշխատ է տեղի ունենում, երբ ներկայացվի եռամսյակային շրջհարկի հաշվետվություն և ներքևում նշվի եկամուտների 100% ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ինքնաշխատ չի տեղի ունենում, եռամսյակային շրջհարկի հաշվետվությունում պետք է նշվի եկամուտների 100% ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։ եթե կասեցում եք տվել ու վերսկսելու եք, կարող էք գործել ՏՏ և հարկվել 1 տոկոսով,

Գայանե

Այո, պետք է ԱՁ-ի գործունեության ոլորտի փոփոխության համար գործողություն անել՝ երբ ներկայացվի եռամսյակային շրջհարկի հաշվետվություն,ապա ներքևում պետք է նշվի եկամուտների 100% և ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։