Շուշանիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկի հաշվարման մեջ որպես իրացման ծախսեր պետք է արդյոք դիտարկել ԱՎՈՒՄ – ը, թե՞ զուտ աշխատավարձը: Եվ մի հարց ևս՝ շրջանառության հարկի հաշվարկման ձևը կլրացվի՞ ինքնաշխատ ձևով, թե՞ ձեռքով է անհրաժեշտ լրացնել:
իրացման ծախսերը որոնք են նայեք ՀՕ 121 հոդվածում, շրջանառության հարկի հաշվարկը արդեն ձեռքով է լրացվում,
Այսինքն նվազեցնում ենք աշխավարձին ուղղված միջոցները, ոչ միայն աշխատավարձը?
կախված է թե աշխատավարձը ձեր մոտ որ աշխատողներին է վերաբերում,
իսկ , որ աշխատողների ԱՎՈՒՄ -ը չպետք է ընգրկել նվազեցվող ծախսերի մեջ??
Հիմա արդեն կարող եք նվազեցնել բոլոր աշխատողների աշխատավարձը, քանի որ մի քանի օր առաջ ընդունվեց օրենքի փոփոխությունը, որի համաձայն կարող եք նվազեցնել ոչ միայն իրացման այլ նաև վարչական ծախսերը: Իսկ նվազեցման համար վերցնում եք ոչ թե զուտ, այլ հաշվարկային՝ կեղտոտ աշխատավարձը: Իքնաշխատ էլ ոչ մի տվյալ նոր հաշվարկում չի լրացվում, ինքներդ պիտի լրացնեք:
Շնորհակալ եմ ! Իսկ տնօրենի ԱՎՈՒՄ -ը կարող եմ նվազեցնել?