Accountant.am

Նարինե․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ 62.02.9 գործունեության դասակարգչով՝ «Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում»։ Գործունեությունը ՏՏ ոլորտում է և ներառված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094։ Այն առավելություն է տալիս 10% շրջանառության հարկի փոխարեն վճարել 1%: Ես կարդացի, որ շրջանառության հարկի հաշվետվության մեջ, եթե գործունեության տեսակը մտնում է արտոնյալ ցուցակի մեջ, հարկի դրույքաչափն ինքնաշխատ ցույց կերպով ցույց է տալիս 1%, ինչն իմ պարագայում չի գործում։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի դրույքաչափը 1% մուծեմ 10%֊ի փոխարեն (քանի որ գործունեությանս տեսակը ներառված է այդ արտոնյալ ցանկի մեջ)։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 ինքնաշխատ ցույց չի տալու, ձեռքով լրացրեք

Նարինե

Շնորհակալությո՛ւն պատասխանի համար: Արդեն պարզել եմ պատճառը: Տոկոսադրույքը ձեռքով լրացնել հնարավոր չէ :

Արթուր

Բարև Ձեզ։ Եթե Ձեր գործունեության տեսակը համապատասխանում է ցանկին, ապա ոչինչ անել պետք չէ։ Ուղղակի ձեռքով կլրացնեք շրջանառությունը 1%-ի դիմաց և ներքևում կնշեք գործունեության դասակարգիչը։

Նարինե

Շնորհակալությո՛ւն պատասխանի համար: Այո, այդպես է, իսկ չցուցադրման պատճառը պարզեցի արդեն:

Նարինե

Բոլորին շնորհակալությո՛ւն պատասխանի համար: