Անուշ․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե աշխատողներ կան, ում արձակուրդները 2016-2017թթ չեն օգտագործել (այն ժամանակ չեն տվել, ոչ աշխատողի մեղավորությումբ), եթե հիմա ցանկանում ենք տալ այդ արձակուրդները, կասե՞ք՝ ինչպե՞ս են հաշվում, ա՞յդ տարվա աշխատավարձով, թե՞ ներկա, օրենքի հղում եթե կա, խնդրում եմ նշել։
Արձակուրդայինը հաշվարկվում է միջին աշխատավարձից, որը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով ՝ ԱՕ հոդված 195
կապ չունի որ տարվա համար է արձակուրդային հաշվարկվում, ըստ ԱՕ 195 հոդվածի պետք է միջինը հաշվեք