Արամ․
Փետրվարի 27-ին գրանցել եմ ԱՁ, երեկ լրացրել եմ 201 հաշվետվությունը շրջհարկով աշխատելու մասին, ԱՁ-ն գործելու է ՏՏ ոլորտում, աշխատող չունեմ, գիտեմ որ պետք է վճարեմ շրջհարկ, սոց․ վճար և ֆիքսված հարկ։ Ուզում էի իմանալ՝ ամսական և եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալ եմ։
ամսական հաշվետվություն չի ներկայացվում, եռամսյակային շրջհարկի ու տարեկան հաշվետվություններ, վիճակագրական հաշվետվություն ամսեկան,
Աշխատող չունենալու դեպքում՝ ՊԵԿ հաշվետվություն չկա։ Եռամսյակային՝ ձև N232, տարեկան՝ ձև N240, ձև N244։ Ամսական վիճակագրական հաշվետվություն՝ կայք ՏՀՏ ռեգիստր։
Գայանե ջան, շնորհակալ եմ հստակ պատասխանի համար, իսկ ՏՀՏ ռեգիստր -ում պետք է գրանցեմ կազմակերպությու՞ն աձ ի համար