Տաթև․ Բարև ձեզ, հարգելիներս։ Հարցս հետևյալն է. եթե ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիրը ՍՊԸ-ն գրում է ֆիզիկական անձին (ՍՊԸ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում), գործարքի տեսակը դաշտում ի՞նչ ենք նշում։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտում Զեղչի նշում հաշիվ վավերագրում Հաշիվ վավերագիր Հաշվի տեսակը մատակարարի անունից Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը դեռևս ստորագրված չէ
«Հարկման հատուկ համակարգ»,
Շնորհակալ եմ.
Կներեք ևս մեկ հարց.
հիմա հաշիվ պետք է գրենք ՍՊԸ-ի , որը ԱԱՀ վճարող է , էս դեպքում ո՞րը ընտրենք, թերի է ընտրության հնարավորությունը
թերի չի, այդքանն է,ձերը «Հարկման հատուկ համակարգ» ն է, միկրոն ու շրջհարկը դրանք Հարկման հատուկ համակարգեր են,
բարի, անչափ շնորհակալ եմ,
սխալ էի հասկացել, ես էլ կարծում էի դիմացի կողմը որ հարկման դաշտում լինի , դա պետք էր նշել