Accountant.am

Նունե․

Հարգելի կոլեգաներ, ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ-ին այլ գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն (միկրո), եթե 2025թ-ին ՏՏ ոլորտում ցանկանա աշխատել, 1 տոկոս արտոնությունից չի օգտվի այս հիմքով.

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա կիրառելու դեպքում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն առնվազն 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

2024թ. այլ գործունեությամբ եմ աշխատել, այժմ ցանկանում եմ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալել, կարո՞ղ եմ 2025թ-ին օգտվել 1 տոկոս արտոնությունից։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դեռ շրջհարկով չեք կարող, այո այդ պայմանը հստակ է, իսկ այս տարվա համար շրջհարկի հայտարարություն տվել եք

նունե

այո շրջ հարկի հայտարարություն տվել եմ ,այս տարվա գործունեությունը Ծրագրային ապահովման որակի վերահսկման ծառայություն է , 1% արտոնությունից կարող եմ օգտվել?

Tigran

գործնեությունների ցանկի նախագիծ կա , էնտեղ նայեք տեսեք այդ ցանկից է գործնեությունը, ինտերնետում կբերի նախագիծը

Գայանե

ՀՀ կառավարության որոշում 13,02,2025 N 142-Ն