Արդյո՞ք անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ

Մարիա․

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։

Ինձ մոտ շփոթմունք է առաջացնում “և/կամ կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում” հատվածը։

Եթե ես և ամուսինս արդեն 5 տարի է չենք եղել ՀՀ-ում, սակայն ունենք ավանդ, և բնակարան ՀՀ-ում, մեր ծնողները ևս բնակվում են ՀՀ-ում, մենք համարվու՞մ ենք ռեզիդենտ, թե՞ ոչ։

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ այս սահմանումը։

Շնորհակալություն,

Մարիա

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 եթե 5 տարի իրոք չեք եղել ՀՀ-ում, ռեզիդենտ չեք համարվում, 

Արմինե

Կարծում եմ՝ տվյալ դեպքում Դուք չեք համարվում ՀՀ ռեզիդենտ։