Աշխատավարձի նշանակում

Մհեր.

Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
hasmik

Ոչ, չի կարելի: 32500-ը նվազագույն աշխատավարձն է` սոց.-ը հանած:

hasmik

32500-ը մաքուր աշխատավարձն է` սոց.-ը և եկամտահարկը հանած:

Վիգեն

Նախ շնորհավորում եմ տոնի առթիվ, իսկ դա որտե՞ղ է այդպես գրված, որ չես կարող նշանակել աշխատավարձ 32500:

Lida

Հարգելի Վիգեն, այդ մասին կարող եք կարդալ “Նվազագույն աշխատավարձի մասին” Օրենքում:

Արամայիս

Հասմիկ ջան, ես քեզ հետ համաձայն չեմ, որովհետև օրենքում գրված է, որ 32500 դրամը նվազագույն աշխատավարձն է և որը իր մեջ չի ներառում աշխատավարձից պահվող և վճարվող հարկերը, իսկ քանի որ սոց վճարը դա հարկ չի, այլ վճար է, ապա 32500-ը իր մեջ ներառում է նաև սոց վճարը, իսկ եկամտահարկը ոչ, որովհետև անձնական նվազեցումը 30000-ից դարձել է 32500դրամ: ԲԱ!!

LLL

Հարգելիներս, ախր սոց.-ը հարկ չի, այլ պարտադիր վճար, հարկերի սահմանման մեջ սոց.-ը չի ներառվում, այսինքն 32500 դրամ նվազագույն աշխատավարձ նշանակելը բացարձակ խախտում չի, դրանից ուղղակի եկամտահարկ չի պահվում և վերջ, իսկ սոց. 3 տոկոս պահվում է:

Էդգար

Հարգելի հաշվապահներ, 32500-ից միանշանակ պահվում է սոց.վճար: Դա քննարկման ենթակա չէ:

Էդգար

Հարգելի Մհեր, այո կարելի է: