Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ, որով պետք է ձեռք բերի սեփական օգտագործման հիմնական միջոցներ, ապա․
- դրամաշնորհի գումարը հարկվո՞ւմ է ԱԱՀ-ով,
- արդյո՞ք պետք է դրամաշնորհի համար ինքնահաշիվ գրել, եթե պայմանագրով չի պարտադրվում,
- եթե դրամաշնորհը ստացվել է եվրոյով և հաշիվ չի գրվում, ապա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր օրվա փոխարժեքով պետք է արտացոլել դրամաշնորհի գումարը։
Կանխավ շնորհակալություն։
1 դրամաշնորհի գումարը չի հարկվի ԱԱՀ-ով, եթե այս պայմանն է.
17) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող
ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի
որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է Կառավարությունը.Գրանտը այս կետով չունի հարկազատման տեղեկանք