Արձակուրդայինի հաշվարկ մանկապարտեզի աշխատակիցների համար

Անուշ․

Բարև ձեզ, խնդրում եմ մեզ հստակ պատասխանել, այս հարցը շատ քննարկման հարց է դարձել մեր մանկապարտեզի աշխատողների համար։ Աշխատողներով արդեն վախենում ենք մեր ամենամյա արձակուրդը վերցնենք, որովհետև ամեն անգամ 5 000 – մինչև անգամ 10 000 ավել պակաս ենք ստանում, օրինակ այս ամիս մեր աշխատավարձը բարձրացել է , հիմա էս տարի որ ամիսներին վերցնեմ իմ ամենամյա արձակւորդը, ես բարձրացրած չեմ ստանալու, այսինքն ամեն անգամ մեր հաշվապահը հաշվում է ամեն անգամ 12 ամիս հետ գնալով, ու ստանում ենք միշտ պակաս, չկա ուրիշ ձև հաշվարկ, որ հաշվապահը հաշվի ի օգուտ աշխատողի, լավ ինչքա՞ն պակաս ստանանք, ինչի՞ համար հետ գնա անընդհատ 12 ամիս, չի՞ կարոց վերցնել տվյալ ամսվա աշխատավարձով, չգիտեմ ճիշտ բացատրեցի հարցս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պակաս կարող է ստացվել, եթե նախորդ 12 ամիսներում բյուլետեն ,արձակուրդ է եղել,
իսկ ոնց է հաշվում, դա արդեն ինքը պետք է հաշվարկով ներկայացնի, հաշվարկի եղանակը միասնական է , ԱՕ հ.195 և օրերի թիվ արձակուրդի,

Մարիաննա

Հարգելի Անուշ, կա արձակուրդային վճարի հաշվարկի ընդհանուր կարգ: Հաշվարկում ներառվում է հաշվարկման պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամսվա եկամուտը, սակայն չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում կամ հարկադիր պարապուրդում, և այլն: Չի ներառվում նաև աշխատանքի ընդունման ամիսը: «Տվյալ ամսվա աշխատավարձով» արձակուրդ չի հաշվարկվում: