Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։
միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։ բայց նման կերպ չեք կարող միկրոյով գործել,փոխկապակցված եք համարվելու, ՀՕ հ.՚267,
Բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) հաշիվ է դուրս գրում միջնորդ ԱՁ-ին (շրջհարկ), որն էլ հաշիվ է դուրս գրում պատվիրատուին։ Սակայն եթե միջնորդ ԱՁ-ն բոլոր գործարքներում նույնն է, հնարավոր է փոխկապակցվածության հարց առաջանա։