Որո՞նք են համանման գործունեությունները

Գագիկ․

Բարև Ձեզ: Կմեկնաբանե՞ք հետևյալը, թե ինչ է նշանակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել … աշխատանքներին կամ ծառայություններին համանման գործունեությունները: Ո՞րն է համանմանության սահմանումը։ Տվյալ դեպքում ցանկանում եմ հասկանալ՝ ինչու՞ է լուսանկարչական գործունեությունը (դասակարգիչը՝ 74,20,0) համարվում համանման դիզայներականին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

լուսանկարչական գործունեությունը համանման է դիզայներականին, քանի որ նկարների հետ կարող են նաև մշակման աշխատանքներ կատարվել համակարգչով։

Արմեն

Բարև Ձեզ: Իմ կարծիքով դրանք համանման չեն, քանի որ նույն դասում չեն գտնվում: Իսկ Հարկային օրենսգրքի 39 հոդվածի համաձայն՝

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 39.

Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը

 

4. Օրենսգրքի կիրառության իմաստով՝

1) աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների, բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,

2) աշխատանքը կամ ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

   3 Դասակարգչի կառուցման և կոդավորման սկզբունքները

      1. Դասակարգիչը կառուցված է հնգաստիճան դասակարգման սկզբունքով:

      2. Դասակարգումը կատարվում է հիերարխիկ-ֆասետային մեթոդով:

4. Դասակարգչի առաջին աստիճանում առանձնացված են ամփոփիչ խմբավորումները, որոնք նշված են լատինական տառերով՝ A-U և ներկայացնում են տնտեսության հիմնարար ճյուղերը: Տառային նշանակությունները կոդի բաղկացուցիչ մաս չեն կազմում:

      5. Դասակարգչի երկրորդ և երրորդ աստիճաններում գործունեության տեսակները խմբավորված են

հատվածներով և խմբերով (համապատասխանաբար 2 և 3 նիշեր)` ըստ արտադրվող և օգտագործվող ապրանքների ու ծառայությունների բնույթի:

     6. Դասակարգչի չորրորդ աստիճանում գործունեության տեսակները խմբավորված են դասերով (4 նիշ), որոնց հիմնական հատկանիշը հանդիսանում է ապրանքների և ծառայությունների տեսակը:

 7. Դասակարգչի հինգերորդ աստիճանում գործունեության տեսակները մանրամասնեցված են ենթադասերի մակարդակով (5 նիշ): Այս մակարդակը նախատեսված է ազգային տնտեսության առանձնահատկություններն արտահայտելու համար:

      8. Դասակարգիչը բաղկացած է գործունեության տեսակների անվանումներից և համապատասխան կոդերից: 

Կարծում եմ նույն դասը, հետևաբար նաև համանման կլինեն, եթե 4 նիշ համապատասհանի, իսկ Ձեր դեպքում 4 նիշի համապատասխանություն չկա:

74.10 Դիզայներական մասնագիտացված գործունեություն

74.20 Լուսանկարչության բնագավառում գործունեություն: