Գոռ․
Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia – ով, Expedia – ան շվեցարական կազմակերպություն է, Expediа – ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։
հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր դեռ պետք չի գրել, դա կանվճար է, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ, բայց Expediа–ն չի հաշվառվել է որպես էլ. ծառայություններ մատուցող։ պետք է հաշվառվի.
https://src.am/am/getMenusContents/125
Քանի որ հաշվառված չէ այս դեպքում ինչ պետք է արվի՞
թող գան հաշվառվեն, ոչ ռեզիդենտի շահութահարկի հարց էլ կա ձեր համար,
Շվեցարական կազմակերպություն է իրենց հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր , ոչ ռեզիդենտի շահութահարկը լրացնելու եմ չհարկվող դաշտում։ Իսկ եթե չգան և չհաշվառեն ինչ խնդիր կարող է առաջանալ՞
չհաշվառվելու խնդիր իրենց համար կարող է առաջանա, ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձին հաշվարկի ձև կա նաև,
կարող եք նշել այդ ձևը՞
անգիր չեմ հիշում, հաշվետվությունների ցանկում կա, եռամսյակային է,
և հաշիվը դուրս է գրվում երբ հյուրը գալիս է թէ երբ գումարը կնստի հաշվին այդ ժամանակ՞
ըստ հ.40 և 56 հոդվածների,
ըստ ՀՕ 56հոդվածի 8 կետի
3) սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի դուրսգրումը սույն հոդվածով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը: Այսինքն հաշիվը կարող եմ դուրս գրել փոխանցումը ստանալու օրը ՞ ճիշտ հասկացա՞
այո