Արև․
Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ:
այո կարող է աշխատողը վճարվել ժամավճարով, սակայն հաշվի առեք որ 500 դրամի մեջ չի մտնում պահումները,
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները: