Նաիրա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է ՊՈԱԿ-ի ֆինանսավորմանը, որը գերազանցում է 115 մլն, արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպությունը պետք է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնի և յուրաքանչյուր ամիս ԱԱՀ-ի ձև 260 հաշվետվությունը ներկայացնի: Նախապես շնորհակալություն։
այո պետք է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել և յուրաքանչյուր ամիս ԱԱՀ-ի ձև 260 հաշվետվությունը ներկայացնել,:
Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում: