Շրջանառության հարկի նվազեցում ապրանքը Չինաստանից ներմուծելու դեպքում

Տաթև․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ առք ու վաճառք է իրականացնում, ապրանքները ձեռք է բերում Չինաստանից և անցնում մաքսայինով։ Խնդրում եմ նշել՝ ինվոյսը նվազեցնու՞մ է ծախսերը, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nova Accounting հաշվապահական գրասենյակ

Այո, նվազեցվում է 9,5 տոկոսի չափով։

Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9.5 տոկոսը կազմող գումարի չափով:

6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը

ՀՀ կառավարության որոշում 9 ապրիլի 2020 թվականի N 547-Ն․

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխատանքների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը) գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխատանքներ ընդունող և (կամ) ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից կատարված՝ անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման փաստը հիմնավորող փաստաթղթով:

Տաթև

Շնորհակալություն

Tigran

այո ինվոյսը ու տրանսպորտային ծախսի ինվոյսը նվազեցնում է ծախսերը,