Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
Հեռախոս՝ 37411408608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր գործընկեր կազմակերպության համար աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:
Պարտականություններ՝
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Վերջին մեկնաբանություններ