Ավագ հաշվապահի #գործկա ՊԵՆՈՏԵՔՍ ընկերությունում

Ընկերություն՝ «ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37443200106
Էլ․ փոստ՝ hr@penotex.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․

Պարտականություններ՝

  • Հաշվապահական հաշվառման իրականացում
  • Հաշվապահական հաշվետվությունների կազմում և համապատասխան մարմիններին ներկայացում
  • Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում
  • Կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվառման իրականացում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
  • Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում
  • Բանկային քաղվածքների մուտքագրում կառավարչական ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
  • Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում
  • Կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում)
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հարկային օրենսգրքի իմացություն
  • 1C ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում
  • Վերլուծական հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմային կողմնորոշում
  • Ժամանակի կառավարում

Այլ նշումներ՝

  • Կայուն աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
  • Համեղ ընդմիջում
  • Ծառայողական մեքենա

Կիսվել՝