Անահիտ․
392-Ն որոշմամբ՝ ֆիզ. անձից ձեռքբերման դեպքում պիտի հաշիվ դուրս գրվի, որում պիտի լրացվի ֆիզ. անձի տվյալները։ Եթե կազմակերպությունը գյուղմթերք է ձեռքբերում շուկայից միակողմանի գնման ակտով և ոչ թե կոնկրետ մեկ ֆիզ. անձից, 2025թ.-ի հունվարի 1-ից արդյո՞ք էլեկտրոնային հաշիվ պետք է գրվի, թե՞ թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ։
սակայն դեռ ինվոյսինգում այդ ձևերը չկան, այո 2025թ.-ի հունվարի 1-ից էլեկտրոնային հաշիվ պետք է գրվեր, թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ ունեցեք։
դուք մեղավոր չեք որ ծրագրով դա ՊԵԿ ը չի ապահովել,
Այո, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից արդեն ֆիզ անձանցից ձեռքբերման փաստաթուղթը պետք է դուրս գրվի էլեկտրոնային եղանակով, բայց երեկ ՊԵԿ թեժ գծից պատասխանեցին, որ այդ փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է և հասանելի չէ ՊԵԿ-ի համակարգում, այնպես որ դեռ պիտի սպասենք: