Չհաշվանցվող ԱԱՀ որպես ծախս ճանաչում

Անի․

Բարև Ձեզ։ Չհաշվանցվող ԱԱՀ-ն համարվու՞մ է արդյոք նվազեցվող ծախս, եթե գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից, ստացած հաշիվերի ԱԱՀ-ն ներառու՞մ են ծախսերի մեջ և նվազեցնում շահութահարկի հաշվարկի դեպքում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

շահութահարկի հաշվարկի դեպքում ԱԱՀ-ն չի ներառվում են ծախսերի մեջ և նվազեցվում.
հ. 113 Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
5) Օրենսգրքի 4-րդ, 5-րդ և 8-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարները.

Արթուր

Բարև Ձեզ։ Այո, ԱԱՀ-ից ազատված գործարքների դեպքում ձեռքբերումների ԱԱՀ-ն համարվում է նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ․

Հոդված 121.Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

8. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝

չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը

Ani

Շնորհակալություն, իսկ ոչ ռեզիդենտի ԱԱհ-ի և շահութահարկի դեպքում ինչպես է, կատարվում է նվազեցում հարկերի մասով, եթե ոչ ռեզիդենտի կողմից դուրս գրված հաշվում ներառված չեն հարկերը, գործակալը իր հաշվին է կատարում հարկերի վճարումը