Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն բիզնես քարտով դոմեյն էր գնել 2023-ի Նոյեմբեր ամսին ԱՄՆ կայքից: Ծառայությունն վավեր է երկու տարով: Անցած տարի ընդհանուր հարկման դաշտում էր մնացել ու գրեթե գործունեություն չի ծավալել, հիմա շրջանառության հարկի համակարգում է: Ճի՞շտ եմ հասկանում, որ ըստ ՀՕ Հ40-ի երկու տարին լրանալու օրն է ծառայության մատուցման պահն: Այսինքն, որպես շրջանառության հարկ վճարող ինքնահաշիվ դուրս գրել պետք չի, պետք է միայն ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ վճարել 20%:
Իսկ այն որ 2023-ի շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ծառայության գումարն “Վարչական ծախսերը / Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը” տողում եմ լրացրել, խնդիր չի՞ այս պարագայում:
Պարզապես նոր եմ իմանում ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին: Շատ եմ վախենում որ 10$-անոց ծառայության համար կարող է լուրջ տուգանք առաջանալ:
դոմենային անվանման ձեռքբերումը դա ոչ նյութական ակտիվի ձեռքբերում է,
նորմալ է որ 2023-ի շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ծառայության գումարն “Վարչական ծախսերը / Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը” տողում եք լրացրել,
Շնորհակալ եմ: Իսկ 2026ի համար (ծառայության ժամկետի լրանալուց) ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է:
ձեր պայմաններին նայեք, ոնց եք պայմանավորվել կամ վճարում ունեք 26-ին, կամ ժամկետը կարող է էլի երկարացնեք,
Վճարել եմ 2023ի նոյեմբերին երկու տարվա համար, ժամկետն լրանում է 2025ին: Ծառայության մատուցման պահն 2025ի նոյեմբերն է դառնում:
Ժամկետն երկարացնելից նու՞յն ծառայությունն է համարվելու: Այսինքն ծառայությունն վերջնական լրանալու ժամանակ ամբողջ վճարված գումարի՞ց պիտի շահութահարկ վճարեմ:
երբ 2025-ին կվճարեք այդ ժամանակ էլ պիտի ոչ ռեզիդենտի շահութահարկը վճարեք, նույնը 2023ին վճարածին է վերաբերում, :
ՀՕ հ.132
1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե՝
1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին.
2) եկամուտները վճարվում են մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ շահութահարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով: Մասնավորապես, հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ եկամտի վճարում են համարվում՝
1) կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումը, այդ թվում՝ մաս-մաս կատարված վճարումը՝ անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից.
2) այլ գույքով հատուցումը.
3) դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխադարձ հաշվանցումը (մարումը).
4) պարտքերի վերաձևակերպումը կամ նորացումը.
5) հարկային գործակալի նկատմամբ առկա՝ եկամտի ստացման պահանջի իրավունքի՝ հարկային գործակալ չհանդիսացող անձին զիջումը.
6) եկամտի ստացման պահանջի ներումը.
7) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունումը: