Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, բացել եմ ՍՊԸ, որն աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և թերևս փաստացի գործունեություն չի իրականացնում։ Ստացել եմ փոխառություններ և այդ ընթացքում բանկի կողմից, քանի որ բացել եմ հաշիվ և այլն, գանձել են որոշակի ծառայության վճարներ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվությունների մեջ իմ կողմից պետք է նաև այդ գումարները ներառվեին, ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին։ Եվ նաև հետագայում շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է ներառեմ այդ վճարումները։ Կանխավ շնորհակալություն։
ԱԱՀ-ի հաշվետվությունների պետք է այն գումարները ներառվեն,որոնց գծով հաշիվներ ստացվել են, իսկ հետագայում այո շահութահարկի հաշվետվության մեջ այդ բոլոր գումարների մասին տվյալները պետք է ներառել։
այս պահին ոչ մի հաշիվ չի ստացվել բանկային ծառայությունների մասով, բայց այսինքն այդ գումարի չափերը ամեն դեպքում պե՞տք է ներառվեն շահութահարկի հաշվարկի մեջ
այո դրանք պետք է ներառվել շահութահարկի տարեկան հաշվարկի մեջ
Այո, եթե հաշիվ եք ստացել բանկի կողմից ԱԱհ-ի հաշվետվությունում ներառեք, շահութահարկում ներառեք։
Բարև Ձեզ: Քաղվածք ԱԱՀ հաշվարկի լրացման կարգից՝
22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)
<strong><em><u>անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից,</u></em></strong> իսկ [Բ] վանդակում
մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարըՇահութահարկի հաշվարկում էլ դրանք պետք է ներառվեն, անկախ համախառն եկամուտ լինել չլինելու հանգամանքից: