Հայկ․
Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցում: Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ 6-օրյա աշխատողների միջինը հաշվելիս համապատասխան թիվը բաժանում ենք 25-ի, իսկ 5-օրյաներինը՝ 21-ի: Իսկ եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, այս դեպքում ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում: Շնորհակալություն։
շաբաթական 2 օր,բայց քանի ժամ, ժամերի դեպքում ժամային միջինով պետք է հաշվել
Օրինակ եթե օրական 6 ժամ է աշխատում և շաբաթական 2 օր, ամսական աշխատավարձի դրույքաչափը 133 333 դրամ է, ապա արձակուրդայինի համար միջինը ինչպե՞ս հաշվել
Բարև Ձեզ, Հայկ: Կապ չունի` շաբաթական քանի ժամ է աշխատում, հաշվարկվում է ընդհանուր կարգով. ստացեք միջին ամսական աշխատավարձը և բաժանեք 25-ի: