Ինչպե՞ս բաշխել չբաշխված շահույթը

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը պետք է բաշխեք ըստ եռամսյակների, որ երկուսին էլ գումար հասնի, իսկ 4-րդը միայն մեկին,
2 իսկ այդ փոփոխությունը գրանցել եք պետռեգիստրով։
2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 

Անահիտ

Այո պետռեգիստրով գրանցել ենք։ Շնորհակալ եմ պատասխանի համար։

Անահիտ

4-րդ եռամսյակի կեսի ընթացքում դեռ նախորդ սեփականատերն է եղել, դա հաշվի չառնե՞մ և 3 եռասյակների շահույթից տա՞մ նախորդ սեփականատիրոջը:

Tigran

այո տենց արեք, քանի որ եռամսյակներով կարող եք շահաբաժին վճարել,

Մարի

Բարև Ձեզ, բաժնեմասի օտարումից հետո չեք կարող շահաբաժին տալ նախորդ սեփականատիրոջը, մինչև օտարումը կարող էիք հայտարարել շահաբաժին ու տալ:

Անահիտ

Կարող ե՞ք օրենքի հղում անել:

Արմեն

Բարև Ձեզ։ Անահիտ ջան, համաձայն եմ Մարիի հետ: Երբ բաժնետերը վաճառում է իր բաժնեմասը մյուս բաժնետիրոջը, ապա վաճառում է հաշվի առնելով իրենց բիզնեսի գինը, այդ թվում կուտակված շահույթը: ՈՒ պետռեգիստրում գրանցելուց հետո տվյալ ընկերությունում հին բաժնետերը անելիք չունի: Բացառությամբ, եթե մինչև վաճառքը բաժնետերերի ժողովով որոշել են բաշխել շահաբաժին, տրվել են հաշվապահական ձևակերպումներ և պարտք են մնացել հին բաժնետիրոջը, այս դեպքում կարողեն և պարտավոր են մարդու պարտքը մարել:

Անահիտ

Շատ լավ, շնորհակալ եմ: