Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այդ գործունեությունը 01.09.24-ից էլ էլի հարկվում է պետ տուրքով, այլ կարգով, սակայն ԱԱՀ-ից ազատված են. ԱԱՀ հաշվարկի 13 տողում պետք է լրացվի հասույթը,

ՀՕ հ.60 2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
54) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

Աննա

Հարգելի Տիգրան շնորհակալ եմ պատասխանի համար, ուղևորափոխադրումն իրականացվում է ավտոբուսով և ոչ ներքաղաքային, պետ տուրքով գանձվում է մենակ ներքաղաքային ուղևորափոխադրում , իմ գրվածը վերաբերվում է ավտոբուսով ուղևորափոխադրմանը:

Tigran

եթե այդպես է ուրեմն այս տողում պիտի արտացոլվի հասույթը,
7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների

այս տողում ՀԴՄ-ով հասույթն է գրվում,
9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող

Աննա

ինձ համար անհասականալին այն է, որ կանխիկ փողը մուտք է լինում դրամարկղ մուտքի օրդերով, քանի որ այս դեպքում ՀԴՄ չի կիրառվում և հաշիվ ապրանքագիր չի գրվում չեմ հասկանում որ տողում ցույց տամ

Tigran

7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների

իսկ կանխիկ փողը դրամարկղից պետք մուտք լինի բանկային հաշիվ

Աննա

շնորհակալ եմ

Գայանե

Հասույթը, որը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ՝ եթե իր մեջ ներառում է ԱԱՀ-ն, ապա դրամարկղ մուտքագրված հասույթը լրացրեք տող 9-ում, հակառակ դեպքում՝ տող 7-ում

Աննա

շնորհակալ եմ Գայանե ջան պատասխանի համար, հասույթը ուղևվարձնա որ վճարումը հաճախորդը տրանսպորտից օգտվելուց ա կետից բ կետ տեղափոխվելիս օրինակ 100 դրամ:

Արմեն

Տիգրանի հետ համամիտ եմ, ուղակի ,,опечатка,, ՀՕ-ի 64 հոդվածն է:

Աննա

 շնորհակալ եմ պատասխանի համար, ՀՕ-ի 64 հոդվածը ԱԱՀ ից ազատված գործարքներն են, բայց այս գործունեությունը ազատված չի ԱԱՀ -ից