Նոնա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին մատուցվել են միջազգային բեռնափոխադրման ծառայություններ ռեզիդենտ կազմակերպության կողմից: Կարո՞ղ է ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվը (ինվոյս) ներկայացնել արտարժույթով, և մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով:
Բարև Ձեզ։ Այո, կարող եք։ Չմոռանաք դուրս գրված թղթային հաշվի (ինվոյսի) հիման վրա դուրս գրել նաև էլեկտրոնային հաշիվ դրամով՝ որպես փոխարժեք վերցնելով մինչև դուրս գրման օրվա ժամը 16։00 ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքը (որը սովորաբար երևում է որպես նախորդ օրվա փոխարժեք)։
Շնորհակալ եմ, կարո՞ղ եք համապատասխան իրավական կարգավորումը նշել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 3.ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9) ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները
անկախ դրանց գումարային մեծությունից (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի), դրանք են
ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տրամադրումը,
բ) վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները և այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները,
գ) վարկերի, փոխառությունների և ուղղակի ներդրումների մարմանն ուղղված փոքրածավալ գումարների վճարումները,
դ) ոչ առևտրային բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ներառյալ
աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները.
Հոդված 4.ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:
Հոդված 6.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

7. Անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:
Հոդված 7.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով
ա) իրավաբանական անձանց միջև.
բ) անհատ ձեռնարկատերերի միջև.
գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:
Շատ շնորհակալ եմ
այո ռեզիդենտ կազմակերպությունը ինվոյսը կարող է ներկայացնել արտարժույթով,սակայն նսհեք նաև համարժեք դրամը, այո կարող եք մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով՝ ըստ ՀՕ հ. 16-ի:
Շնորհակալ եմ
Այո, կարող է ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվը (ինվոյս) ներկայացնել արտարժույթով, և մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով: Անհրաժեշտ է նաև դուրս գրել հաշիվ վավերագիր՝ արտարժույթին համարժեք դրամով, որպես փոխարժեք հիմք ընդունելով ԿԲ հրապարակած կուրսը ըստ ՀՕ 16-ի