Սուսաննա․
Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը ցանկանում է անհատույց օգտագործման սպորտային հագուստ և խմբակի սպորտային գույք տրամադրել խմբակին, մասնավորապես ԱՁ -ի մոտ հարկային դաշտում պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինս աշխատում է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք շահութահարկի գծով Ա/Ձ պարտավորություններ կունենա։
մի քիչ հստակ գրեք հարցը, եթե ԱԱՀով գործող Աձ-ն է անհատույց տալու, ապա դրանք ծախս չեն համարվում,
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
2) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ Օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի.
Ներեցեք հստակեցնեմ հարցս Ա/Ձ -ին տրվում անհատույց օգտագործման պայմանագրով գույք, որը ԱԱՀ է աշխատում արդյոք վերջինիս հարկային պարտավորություններ կունենա, ինչպես պետք է նրան փոխանցել այդ գույքը որպեսզի խուսափի հարկային պարտավորություններից, քանի որ վերջինս այդ գույքը օգտագործելու է ոչ շահույթ ստանալու նպատակով։
այո հարկային պարտավորություններ կունենա,
4. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝
1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները:
Եթե դիմացինը (անհատույց տվողը) ֆիզ. անձ է կարելի է քննարկել անհատույցի փոխարեն շատ էժան գնով վաճառքը: