Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

սուրճի ապարատի համար պետտուրք պետք է վճարեք, դա շրջհարկի մաս չէ, առանձին ապարատի հասցեի նշումով պետք է հայտարարություն ներկայացնեք,

Գայանե

Տիգրան ջան, հայտարարությունը թաքսերվիզո՞վ, և ո՞ր համարն է: Եթե չենք ներկայացրել դա խնդի՞ր է։
Շնորհակալ եմ շատ։

Tigran

այո հայտարարությունը թաքսերվիզով՞
Սկսած 01.09.2024 գործարկվել է նոր հաշվետվական ձև՝
285. Հայտարարություն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ – ib
պետք է այս ձևը ակտիվացնեք

Գայանե

Շնորհակալ եմ Տիգրան ջան..

Գայանե

ib-ին ինչպե՞ս են ակտիվացնում Տիգրան ջան։

Tigran

լիազորի կոդով մտեք թաքսերվիզ և ակտիվացրեք

Գայանե

Տիգրան ջան լիազորով ակտիվացրել եմ 285 ձևը, ուղղակի ակտիվ չի,որ տվյալները լրացնեմ։

Tigran

սկզբում ապարատի տեղը գրանցեք ,հետո 285-ը

Գայանե

Տիգրան ջան ապարատը համայնքապետարանով թույլտվություն ունի, ուզում եմ հասկանալ որտե՞ղ եմ գրանցելու․․․գրանցման ձևն եմ հարցնում։

Tigran

թաքսերվիզով

Գայանե

Հաշվետվություններ բաժնի՞ց։

Tigran
Գայանե

Շնորհակալ եմ