ԱՁ ավտոմատ համարվել է ԱԱՀ վճարող

Հայկ․

Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն բացվել է 2024թ. օգոստոսին, սակայն հարկային համակարգում չի գրանցվել, և քանի որ չի ընտրել հարկման հատուկ համակարգ, ավտոմատ դարձել է ԱԱՀ վճարող: Օգոստոսին ներմուծել է ֆոտո տպիչ, և այլևս գործունեություն չի ունեցել: Հիմա ցանկանում է դադարեցնել գործունեությունը: Այսօր արդեն գրանցել եմ համակարգում, բայց դե ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվարկներն էլ չի ուղարկվել: Ճի՞շտ կլինի հիմա ուղարկել 2 ամիսների հաշվարկը, հետո գործունեությունը դադարեցնելու դիմումը: Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում խախտման համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո թեկուզ հիմա ուղարկեք 2 ամիսների ԱԱՀ հաշվարկները, հետո գործունեությունը դադարեցնելու դիմումը: հաշվետվությունները չներկայացնելու համար 10000-20000 տուգանք է հասնում, դրամակղային գրքի հայտն էլ տվեք,

Գայանե

Այո, ճիշտ եք մտածում՝ ԱԱՀ-ի 2 ամիսների ամսական զրոյական հաշվարկներն ուղարկեք և հետո գործունեությունը դադարեցնելու հայտարարությունը ներկայացրեք:

Hayk

Շնորհակալ եմ պատասխանների համար։

Արմեն

Այո հաշվարկները ներկայացրեք, եթե ֆոտոտպիչի համար սահմանին վճարել եք ԱԱՀ, հաշվարկով ցույց տվեք և դիմում ներկայացրեք գումարը հետ ստանալու համար: Իրավաբանական վարչությունից, որ ստանաք վարչականի արձանագրությունը, գրավոր դիմեք նշելով, որ ըբդունում եք խախտումը, զղջում եք, առաջին անգամ եք խախտում կատարում և խնդրեք, որ բավարարվեն բանավոր դիտողությամբ: