Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
21. Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:
34. Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալ գրանցման հայտնաբերման դեպքում
էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի համար ծրագրի միջոցով ընտրում է խմբագրումը: Սխալ գրառում պարունակող տողի խմբագրման դեպքում ծրագիրն ինքնաշխատ ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքում
գրանցումների նոր տող, որտեղ կատարվում է ճիշտ գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից կատարվում է գրանցման հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել և վերահաստատել գրանցումը, որից հետո այն ուղարկում է համակարգ: Ծրագիրը սխալ գրանցում պարունակող տողերն էլեկտրոնային դրամարկղային գրքից չի հեռացնում (համարվում են խմբագրված):Օրենքի ոչ մի կետում չի անդրադառնում ամիսը սխալ փակելը, չէ՞ որ դրա արդյունքում սխալ մնացորդ է ձևավորվում։ Նախորդ ամսվա 30-ի բաց թողնված գումարը այս ամսվա սկզբի օրդերն եմ խմբագրել ավելացրել, փաստացի դրամարկղի մուտքի գումարս ճիշտ է ուզում էի հասկանալ ի՞նչ հետևանք կարող է դա առաջացնել։
կարգում օրդերների սխալների ուղման հետ կապված կետեր էլ կան
Կարծում եմ, որ այդ դեպքում հետևանք չի կարող առաջանալ։