Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, բայց 115 միլիոն շեմը շուտով կանցնի։ Ցանկանում է դիմում ներկայացնել՝ ԱԱՀ վճարող համարվելու համար, որպեսզի հետո ավտոմատ չանցնի, այս դեպքում ո՞ր կետը պետք է լրացնի դիմումի։ Կանխավ շնորհակալ եմ:
264 ձևը
հաշվետվությունների ձևերի մասում է դա
Շնորհակալ եմ պատասխանի համար, դա հասկանալի է, նկատի ունեմ ո՞ր հիմքն ենք նշում։
հ. 255
1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե
1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն
նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասինհայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը.
գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը
Հաշվետվությունների ձևերի մասում լրացրեք ձև N264-ը։ ԱՀՀ-ն ամսական, իսկ շրջհարկի 4-րդ եռամսյակի համար ևս հաշվետվություն պետք է ներկայացնեք։