Անահիտ․
Կազմակերպությունը մայիսին ֆիզ. անձից ձեռք է բերել հողատարածք (սեփականաշնորհման վկայականով):) Եկամտային հարկը վճարել եմ և հաշվետվությունով ցույց տվել: Պայմանական՝ 1100.000 դրամ եկամտային հարկով: Օգոստոսին տվյալ տարածքը կադաստրով կիսել է հավասար բաժինների: Ունի վճարումներ վկայականների ձևակերպման համար (պետական տուրքեր): Ինձ հետաքրքիր են հաշվապահական ձևակերպումները:
Օգոստոսին տվյալ տարածքը կադաստրով կիսել է հավասար բաժինների: Ունի վճարումներ վկայականների ձևակերպման համար (պետական տուրքեր): հաշվապահական ձևակերպումները:
դտ 115 կտ 252,
դտ 115 կտ 5249
Տիգրան ջան մայիսին ձեռք բերելուց ձևակերպումը տվել եմ՝ դտ 115 -ում արդեն նստած է 1100.0դրամ: Հիմա ինչ ձևակերպում տամ (շահագործումից հանում, դուրս գրում,…?), որ դտ 1151 և դտ1152 -ում ունենամ 550.0-ական և պլյուս տուրքերը երկու հողատարածք։
տեսեք հողամասերի համար նման դեպք ստանդարտներով կա որևէ բան գրված, եթե չլինի տենց թողեք, մեկա էլի ձերն են չէ, չեք վաճառել մնում են,
Խնդիրը նրանում է, որ մի կեսը պետք է վաճառվի, մյուս կեսի վրա շինարարություն է արվում:
իսկ հողի կատեգորիայի փոփոխություն արել եք այն կեսի համար ,որի վրա շինարարություն է արվում, իսկ վաճառվողը ակտիվի իրացում է,
Վաճառքն էլ է հասկանալի: Մինչև վաճառելը պետք է մի ձևակերպում տալ (???), որ դտ 115-ը գնա կտ՝
դտ ? կտ 115 550,0
…. …
ՀԾ-ով այդ ձևակերպումը պարտադիր պետք է արվի
դտ 263 կտ 115 550,0
Շնորհակալություն
Կարծում եմ կարելի է ձևակերպել դտ 115 կտ 115, իսկ հաշվապահական ժուռնալներում հին հողի ֆիզիկական և գնային փոփոխություն անել և գրանցել երկրորդ հողը: Իսկ եկամտային հարկ իմ կարծիքով չպիտի պահվեր, եթե միայն հող է: