Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ

Արտակ․

Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 ինքնահաշիվ, գրում են ԱԱՀ վճարողները, նման գործնեությամբ չեք կարող զբաղվել միկրոձեռնարկատիրության դաշտում,
հ. 267 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Արտակ

Շնորհակալ եմ արձագանքի համար,բայց իմ նշած տարբերակում ես վճարողն եմ ստացողը չեմ

Tigran

հանդիսանում եք գործող պայմանագրի կողմ,
վճարողի համար է առաջանում ոչ ռեզիդենտի շահութահարկ,

Արտակ

դա եմ ասում ով է վճարելու,եթե ես գործունեություն եմ իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում

Tigran

դուք վճարող կողմը, իսկ միկրոյով նման գործնեություն չէիք կարող իրականացնել, դա էլ եմ գրել,

Արտակ

Այսինքն ոնց չեմ կարող,եթե տարածք եմ տարածք եմ վարձակալությամբ վերձրել,ոչ թէ վարձով տվել,նույննը ռոյալթինա ես չեմ ծառայություն մատուցողը ինձեն մատուցում,չե՞մ կարող միկրոյով աշխատել։