Ուղևորափոխադրումներ դեպի ՌԴ

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն իրականացնելու է դեպի ՌԴ ուղևորափոխադրում իրականացնող այլ ընկերության տոմսերի վաճառքը, այսինքն` տոմսերի գնին որոշակի վերադիր է ավելացնելու և վաճառելու: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպիսի՞ գործունեություն է դա համարվում` միջնորդակա՞ն, և ո՞ր դասակարգիչը պետք է նշել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո դա համարվում է միջնորդական գործունեություն,52.29.9 Այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն

Ruzanna

Իսկ կասեք հնարավոր է որպեսզի հարկվի միայն ԱՁ-ի կողմից դրված վերադիրը, այսինքն՝ միայն եկամտի գումարը, այլ ոչ թե տոմսերի ամբողջ արժեքը, դրա համար ինչ փաստաթղթավորում պետք է անել:

Tigran

այո հնարավոր է , հանձնարարության պայմանագիր կազմեք, ամրագրեք որ տոկոս է վճարվում որպես եկամուտ,

Ruzanna

իսկ եթե դիմացի կողմը հրաժարվի կնքել որևէ պայմանագիր, ապա այս դեպքում խնդիր չի լինի չէ, եթե տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը ներկայացվի որպես հասույթ՝ հարկման բազա և հարկվի Ձեր կողմից վերևում նշված գործունեության դասակարգչով: