Արդյո՞ք ԱԱՀ գումարները հաշվանցման ենթակա են

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով , գործունեության տեսակը՝ ուղևորափոխադրումներ ավտոբուսով, մինչև սեպտեմբերի 1-ը աշխատում է պետ․ տուրք վճար ամսական որպես հարկ, սեպտեմբերի 1-ից պետք է վճարի շրջանառությունից ԱԱՀ, կասե՞ք խնդրեմ՝ իսկ ձեռքբերումների մասով կարո՞ղ է բոլոր հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ գումարները հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե սեպտեմբերի 1-ից անցել եք ԱԱՀ դաշտ, այո ձեռքբերումների մասով կարող էք բոլոր հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ գումարները հաշվանցել, եթե այդ հաշիվները ստացվել են սեպտեմբերի 1- ից սկսած,
նայեք նաև ՀՕ 71, 72 հոդվածները

Աննա

շնորհակալ եմ շատ

Gevorg Grigoryan

Հարգելի Աննա, հստակեցրե, թե հարկման ո՞ր դաշտում եք սեպտեմբերի 1-ից աշխատում։

Աննա

Հստակ գրված է, որ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով։

Արման

Եթե ձեռքբերումները վերաբերվում են ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով կամ 0 % դրույքաչափով հարկվող գործունեությանը, ապա կարող եք հաշվանցել։ Եթե ունեք ԱԱՀ-ից ազատված կամ ԱԱՀ-ով չհարկվող գործունեություն, դրանց մասով ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա չէ։

Աննա

շնորհակալ եմ