Պաշ․
Բարև Ձեզ։ Ես 2022թ. գնել եմ ավտոմեքենա և մի քանի ամիս անց վաճառել 2023թ., ստացել եմ ՀՎՀՀ, ներկայացրել եմ հաշվետվություն ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ նշվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել, և հաշվարկվել են տույժեր, 2024թ. ԴԱՀԿ-ն հարկային պարտավորության, տույժերի և իր միջնորդավճարի չափով գումար է սառեցրել հաշվիցս։ Կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ լուծեմ հարցը:
Հարգելի Պաշ, դիմեք Ձեր հարկային տեսչություն` ներկայացնել համապատասխան փաստաթղթերի պատճեները և եթե չեն կարողանում կարգավորել, ապա իրավաբանի միջոցով /դատական հայց/ կկարգավորվի։
կամ դիմեք ԴԱՀԿ վճարման հիմքերով որ վարույթը կարճեն, հետո դիմեք ՊԵԿ երևի իրավաբանական վարչություն, որ ճշտեն իրենց մոտ տվյալները, սխալը ՊԵԿ ից է գնացել,
Կարծում եմ առաջինը դիմեք ՊԵԿ-ի իրավաբանական վարչություն։ Հետաքրքիր է, որ մինչ այդ ՊԵԿ-ից ծանուցում չեք ստացել։
Դիմեք ՊԵԿ համապատասխան վճարումների կտրոնների պատճեններով։ Շատ հնարավոր է ինչ որ կոդ չի գրվել բանկում և ձեր գումարը կախված է առհաշվում։ Տվյալ դեպքում կարող եք ֆին նախ գրություն գրել և ներկայացնել կից պատճեները, իրենք կնստեցնեն։