Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հայտարարագիր չներկայացնելու համար

Վահան․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այս պահին գրանցված աշխատող եմ IT ընկերությունում։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ մյուս տարի մինչև մայիս պետք է հայտարարագիր ներկայացնեմ այս տարվա համար։ Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես չներկայացնեմ հայտարարագիր։ Ինչ-որ տուգանք սահմանվու՞մ է։ Ու արդյո՞ք տուգանքով կլուծվի հարցը, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Բարև Ձեզ, այո նախատեսված է տուգանք առաջին անգամ 50000 դրամ,2-րդ անգամ 100000 դրամ, միևնույն է պետք է հանձնեք։

Tigran

այո տուգանք սահմանված է, սակայն սկզբում նախազգուշացում , հետո տուգանք,

Վահան

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այսինքն՝ տուգանքը վճարելուց հետո միևնույն է պետք է այս տարվա հայտարարագիրը ներկայացնեմ, թե՞ կարող եմ ուղղակի բաց թողնել այս տարվանը ու մյուսինը ներկայացնեմ։

Tigran

միևնույն է պետք է այս տարվա հայտարարագիրը ներկայացնեք, միայն եկամուտներն են հայտարարագրվում դեռևս, գույքը դեռ չէ,

Գայանե

Հայտարարագրից խուսափել հնարավոր չէ՝ ամեն դեպքում պետք է հանձնեք, ուշացման դեպքում՝ ներառյալ տուգանքը։