Էլեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։
Ավելի լավ է նայեք ՀՕ 149 հոդվածը , հետո արդեն պարզ կլինի հարման հարցը,
արժեթղթերը որպես պարգևատրու կարող են տրվել, ինչի դիմաց են փոխհատուցում տրվում, եթե այդպես է ,
Բարև Ձեզ: Երբ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, աշխատավարձի մի մասը տրամադրում է միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերով, դա նույնպես աշխատավարձ է և կազմակերպությունը պիտի հարկերը որպես հարկային գործակալ հաշվարկի, ներկայացնի հարկային հաշվարկ և փոխանցի պետբյուջե: Իսկ ֆիզ անձինք այդ արժեթղթերը վաճառելիս հարկ չեն վճարում:
Գուցե Ձեր հարցը չիշտ չեմ հասկացել, կներեք: