Մանե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ պատասխանել և ուղղություն տալ հետևյալ հարցի շուրջ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի ԱՁ-ն Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, բ) ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ։
Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պահանջել ոչ ռեզիդենտից, ի՞նչ դրույքաչափով է հարկվելու, ի՞նչ կարգի պայմանագիր պետք է կնքել։ Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկել պայմանագրի օրինակելի ձև (մեյլը կուղարկեմ)։
այո կարող է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում։
ոչ ռեզիդենտ քաղաքացու եթե հեռավար եք աշխատելու ,ապա կացության քարտ պետք չի,
Շնորհակալություն Տիգրան պատասխանի համար։ Իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ծառայության մատակարարման պայմանագի՞ր է պետք կնքել։ Եթե այո, ապա հաջորդ տարի այդ կազմակերպության համար ոչ ռեզիդենտի շահութահարկ պե՞տք է ներկայացնել ՊԵԿ և հարկել 5 տոկոս դրույքաչափով։ Ըստ Ձեզ ՏՏ նույն աշխատանքի հարմար է Հնդկաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացու թե՞ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ է հարմար համագործակցել՝ հարկերի և թղթատարության տեսանկյունից։ Կխնդրեի Ձեր կարծիքը։
1 ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ծառայության մատուցման պայմանագիր է պետք կնքել։ Եթե այո, ապա հաջորդ տարի այդ կազմակերպության համար ոչ ռեզիդենտի շահութահարկ հնարավոր է վճարեք և հարկվել 20 տոկոս դրույքաչափով։
2 Ըստ Ձեզ ՏՏ նույն աշխատանքի հարմար է Հնդկաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացու թե՞ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ է հարմար համագործակցել՝ հարկերի և թղթատարության տեսանկյունից։ դա արդեն ոնց կաղմերը կպայմանավորվեն,
Բարև Ձեզ, ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կարծում եմ եռամսյակային է: Կարելի է նայել Հնդկաստանի հետ ունենք արդյոք կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր: Եթե կա, պետք է ուսումնասիրել դրա դրույթները: Հնարավոր է ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ՀՀ-ում հարկ չպահվի: Կրկնակի հարկման պահը վերաբերում է նաև քաղաքացուն: