Մարիամ․
Հարգելի մասնագետ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․ երբ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծվում է, գալիս է ֆիզ արձակուրդ գնացած աշխատակիցը, այդ դեպքում իրեն փոխարինած աշխատողը, ով աշխատել է մայիս ամսից 2023թ ստացել է արձակուրդայինը, հետո շարունակել է աշխատել մինչև 2024թ օգոստոս ամիսը, վերջինս պա՞րտք է ունենում վճարելու այդ հաստատությանը, թե՞ ոչ, քանի որ աշխատել է մայիս ամսից 2023թ ու ստացել է արձակուրդայինի գումարը։
Բարև Ձեզ, Մարիամ: Եթե աշխատողը ստացել է արձակուրդային վճար այն արձակուրդի համար, որը դեռ չի կուտակել, և ազատվում է աշխատանքից, ապա այո, նա պետք է վերադարձնի ավել վճարված գումարը, բայց դա մնում է գործատուի հայեցողությանը. կարող է չպահանջել այդ գումարը աշխատողից: Ձեր նշած տվյալների համաձայն՝ աշխատողը 2023թ. մայիսից մինչև 2024թ. մայիսը կուտակել է 20 օր արձակուրդ (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում), և դեռ մինչև օգոստոս ևս արձակուրդի օրեր է կուտակել, հաշվարկեք՝ որքան է կուտակել, և որքան եք վճարել:
2023-2024 ժամանակաշրջանի համար ստացածը վերադարձի ենթակա չէ, իսկ 2024-2025 -ի համար եթե լրիվ է ստացել, ճշտման ու հնարավոր է մասնակի վերադարձ արվի
Շնորհակալություն հարգելի Տիգրան,այսինքն՝ ես պա՞րտք չեմ դպրոցին ևԱՕ որ հոդվածով դա կարող եմ ապացուցել։
հնարավոր է կա մասնակի պարտք, դա վերահաշվարկով է պարզվելու