Ավագ հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ քաղաք Երևան, Ռաֆայել Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011 408 608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե փնտրում ես աշխատանք մոտիվացված, պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։

Աշխատանքային պարտականություններ՝

  • ՀԾ-ում ստացված/դուրս գրված հաշիվների, Tax Service համակարգում դուրս գրված հաշիվների, իսկ արտաքին տնտեսական գործունեության դեպքում՝ այլ ձևաչափով համակարգերի վերահսկում
  • Բանկային գործառնությունների վերահսկում (այդ թվում վճարման հանձնարարականների պատրաստում)
  • Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
  • Հիմնական միջոցների հաշվառման վերահսկում
  • Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
  • Հարկային պարտավորությունների և գերավճարների վերահսկում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և կանխավճարների վերահսկում
  • Գործուղման ծախսերի և հաշվետվությունների ստուգում
  • Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի հաշվետվությունների ներկայացման վերահսկում
  • Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների ստուգում
  • Եկամուտների և ծախսերի հաշվառման ստուգում
  • Փաստաթղթերի թղթային տարբերակի առկայության վերահսկում
  • Գործընկերների հետ փոխհարաբերությունների ապահովում
  • Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ստուգում և հանձնում
  • Ֆինանսական հաշվետվությունների ստուգում
  • Առաջադրանքների կատարման ընթացքում հարկային օրենսգրքի և այլ հարակից օրենքների կիրառման վերահսկում
  • Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
  • Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
  • Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ այլ առաջադրանքների կատարում

    Պահանջներ՝
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
  • ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն
  • Ինքնատիրապետում
  • Նախաձեռնողականություն:

Այլ նշումներ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:

Կիսվել՝