Գայանե․
Քաղաքացիաիրավական պայմանագրով գրանցված աշխատողի քաղիրավական հարաբերությունը ավարտվում է 31.07.2024-ին, ես կարո՞ղ եմ արդյոք այսօր՝ 30.07.2024-ին երկարացնեմ 31.07.2024-30.04.2025թ, ստորագրեմ և պատրաստ պահեմ, վաղը հանձնեմ ՊԵԿ, թե՞ պետք է այդ ամենը վաղը անեմ։
Կարող եք, ոչ մի խնդիր
կարող եք և այսօր, և վաղը,
Երկու տարբերակն էլ ճիշտ է։
Կարող եք նաև նախորդ օրը, բայց չմոռանաք, որ նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն: