ՊԵԿ-ից ծանուցում չի ստացվել

Նարե․

Բարև ձեզ, հարգելիներ, ինձ ԴԱՀԿ-ից ծանուցում է եկել ՊԵԿ-ի թիվ ### որոշման հիման վրա, բայց ես ՊԵԿ-ից ծանուցում չեմ ստացել։ Ո՞ր կայքում նայեմ այդ որոշումը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք, հղում տաք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Բարև Ձեզ։ Հնարավոր է՝ չեք ակտիվացրել տվյալ օգտվողի համար ծանուցումներ ստանալու հնարավորությունը։ Մուտք գործեք լիազորի տվյալներով և ակտիվացրեք։

Նարե

Ես մուտք գործելու ձևը չգիտեմ, օգտվողի մուտք գործելու գաղտնաբառ չգիտեմ, հաշվապահը չի տալիս, ոչնչից տեղյակ չեմ ինչ ա կատարվում իմ ԱՁ-ի հետ

Բայց ՊԵԿ-ից ճշտել եմ, ներմուծման հետ ա կապված

Ընդհանրապես ապրանք որ ներմուծում ենք, հետո ինչ պետք ա անենք, ուզում եմ հասկանալ ինչ սխալներ են արվել

Tigran

նախ ձեր հաշվապահը պիտի տեղյակ պահեր ու հարցը ԴԱՀԿ չհասներ, այն որ ծանուցումներ չեք ստացել, դեռ պարզ չի ծանուցումներում ում մեյլն է գրանցված կամ ոչ,
https://www.azdarar.am/ կայքում նայեք ինչի մասին է ծանուցումը,

Գայանե

Հարգելի Նարե մտեք ՊԵԿ-ի Ձեր էջը՝ սեղմեք ձախ կողմում ծանուցումներ տողը։ բացվում է թվով 5 հատ վերնագրեր։ Հերթով սեղմեք՝ հավանաբար դրանցից մեկում է Ձեր ծանուցումը

Նարե

Լիազորի լոգինով կարա՞մ մտնեմ, թե՞ օգտվողինն ա պետք։ Օգտվողինը չունեմ

Հետաքրքրվել եմ, ներմուծման հետ ա կապված, 10000 դր արդեն վճարել եմ, իսկ ի՞նչ փաստաթղթեր են լրացվում, հնարավոր ա՞, որ գումարը վճարել եմ, բայց ինչ-որ փաստաթուղթ ուղարկված չլինի, տուգանք գա

Tigran

Լիազորի լոգինն էլ, օգտվողինն էլ ձեզ պետք են


Նարե

Հաշվապահը իրավունք ունի՞ չտրամադրելու

Tigran

իրավունք չունի չտրամադրելու

Nerses

Լիազորի գրասենյակում ակտիվացրեք այդ բաժինները։

Նարե

Հարգելիներ, շատ շնորհակալ եմ, արդեն կարողացել եմ նայել ու արդեն գիտեմ ինչի հետ էր կապված

Վերոնիկա

Բարև Ձեզ,ինչպե՞ս վարվել ,երբ դիմում ես գրում,որ պահումները քչացնեն ու դիմումի հետո 30_ից 50% չափով են որոշում պահումներ իրականացնել։Նշեմ ես դպրոցում եմ աշխատում և վարձակալությամբ եմ բնակվում։
Դատական կարգը բացառենք։