Ներմուծում ԵՏՄ երկրներից

Հայկ․

Հաշվապահներ ջան, ԵՏՄ երկրներից ապրանք ներկրելուց, եթե մաքսազերծում չկա, ապա ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Հարկը արդյոք չի՞ վճարվելու այդ ապրանքների վաճառքից։ Եվ ինչպե՞ս է հաշվարկվում հարկի չափը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱԱՀ-ի,բնապահպանականի, ակցիզայինի հարկերին է վերաբերում

Թեմ

Հարգելի Տիգրան, իսկ եթե անձնական օգտագործման ապրանքների քանակն է գերազանցել, այդ դեպքում ֆիզ անձը ինչպես է հարկային հաշվետվություն ներկայացնում և հարկ վճարում։ Ինչ փ/թղթեր պիտի ունենա։ Շնորհակալություն։

Tigran

ցանկալի է ունենա ապրանքի գնման փաստաթուղթ, իսկ ՊԵԿ-ը ծանուում է ու դրանում գրվում է ինչ հաշվետվություն ներկայացնի

Լուսինե

Հիմնականում ավելացված արժեքի հարկի մասին է խոսքը, որը հաշվարկում և մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը վճարում է հարկատուն՝ ներկայացնելով նաև հայտարարություն և հայտարարագիր էլեկտրոնային հաշվետվությունների ԵՏՄ փաստաթղթերի դարանում։

Ruzanna

ԵՏՄ երկրներից ապրանք ներկրելուց պիտի վճարեք ԱԱՀ, իսկ որոշ տեսակի ապրանքների դեպքում, նաև ակցիզային հարկ և բնապահպանական հարկ: Վաճառելու դեպքում նույնպես հարկ պիտի վճարեք՝ կախված նրանից, թե ինչ հարկման համակարգով եք աշխատում:

Nerses

Խոսքը ԱԱՀ-ի մասին է կարծում եմ։