Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել՝ երրորդ երկրից ներմուծման ժամանակ արտարժույթի փոխարժեքը ո՞ր օրվանն ենք վերցնում՝ հայտարարագրման օրվա, թե՞ մաքսայինի կնիքի վրա նշվածը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել՝ երրորդ երկրից ներմուծման ժամանակ արտարժույթի փոխարժեքը ո՞ր օրվանն ենք վերցնում՝ հայտարարագրման օրվա, թե՞ մաքսայինի կնիքի վրա նշվածը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
նայեք ՀՕ. հ.16-ը, մաքսային հայտարարագրում նշվում է կիրառած փոխարժեքը,
Շնորհակալ եմ
Բարև Ձեզ։ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՕ հոդված 16-ով․
ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից
Հաշվի առեք նաև․
Որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Այս փոխարժեքը, որպես կանոն, ինտերնետային կայքերում հրապարակվում է որպես նախորդ օրվա փոխարժեք։