Կարեն․
Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։
Կվճարի մաքսատուրք, ԱԱՀ։ Շրջհարկի դեպքում ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ է ներառում, վաճառքի ճամանակ 4 տոկոս նվազեցում, ընդհանուր հարկման դաշտում ԱԱՀ-ն հաշվանցում է։
Շնորհակալություն։
Իսկ ինչքա՞ն է մաքսատուրքի տոկոսը, և շրջհարկը/եկամտահարկը տարին մեկ է վճարվում, եռամսյակը մեկ, թե՞ ամեն ամիս։
Դե դա կախված է ապրանքից, և որ մեթոդով եք ներմուծում, բրոկերը ավելի մանրամասն կպատասխանի ։
1 շրջանառության հարկի դեպքում .ԱԱՀ մաքսատուրք, պետտուրք, բրոքերի վճար,
2 ընդհանուր հարկման դաշտի դեպքում, նույնը, սակայն ԱԱՀ-ն կարող եք հաշվանցել,
3 ինչքա՞ն է մաքսատուրքի տոկոսը, դա ըստ ապրանքի կոդի, շրջհարկը եռամսյակային է,շահութահարկը ու սոցվճարը ամսեկան կամ տարեկան, կախված է որ հարկման համակարգում կգործեք,
Տիգրան Իսկ որ հարկային դաշտով է նման դեպքում ճիշտ աշխատել, շրջհարկով, թե աահ֊ռվ ?
սկզբից շրջհարկով, հետո աահ֊ռվ, քանի որ ներմուծում է,
Բայց եթե բոլոր ծախսերից հետո տոկոսային եկամուտդ մեծ չէ կամ եկամուտ չես ցույց տալի այլ ներդնում ես բիզնեսի մեջ, ապա շահութահարկո՞վ է ճիշտ, այո։
այո, գոնե ներմուծման աահ֊ն հաշվանցել կարող եք,
Մերսի, բայց չի ներմուծվելու հենց հայաստանից դուրս վաճառվելու է, իսկ ի՞նչ հաշվետվություն է տրվելու՝ ամսական, եռամսյակ ու տարեկան։
ես ներմուծման մասին Կարենի հարցին էի պատասխաններ գրում, հիմա ձերը ինչ գործնեություն է,