Ծախսերի փոխհատուցում

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետական վճարումների մասով կարող եք կազմակերպության հաշվից էլ փոխանցել,

Շուշանիկ

Շնորհակալ եմ, պարզապես տնօրենը իր հաշվից արդեն իսկ վճարել է ,այդ պատճառով փոխհատուցումը կատարել եմ փոխանցելով իր հաշվարկային հաշվին, այս մասով հիմնավոր է թե ոչ այդ էի ուզում ճշտել, իսկ տրանպորտային ծախսերը հիմնավորվում են ՀԴՄ կտրոններով

Tigran

առհաշիվ գումար ձևակերպեք ու առհաշիվի հաշվետվությամբ փակեք, բայց մյուս անգամ մի մասը տենց արեք,

Արթուր

Կարող եք ձևակերպել որպես առհաշիվ տրված գումար հաշվետու անձին։ Դրա համար անհրաժեշտ է կազմել առհաշիվ տրված գումարների հաշվետվություն, և դրան կցել ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։