Արփինե.
Բարև ձեզ, հարգելիներս:
Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:
Եթե Ձեր կանխատեսումներով շեմը անցնելու եք, ավելի ճիշտ կլինի սկզբից էլ աշխատել ԱԱՀ-վ: Այլապես հետո գլխացավանքը ավելի շատ կլինի:
Հարգելի Արփինե, քանի որ մաքսատանը վճարելու եք ԱԱՀ, ավելի ձեռնատու է ԱԱՀ-ով աշխատեք, որ կարողանաք հաշվանցել:
Արփինե ջան, այդ հարցին պատասխանելու համար երևի ամենաճիշտը կլինի դու քո համար մի քանի հարցերի պատասխանները գտնես
1. Մանրածախ է լինելու թե մեծածախ
2.Եթե մեծածախ, հնարավոր գործընկերների ցուցակը ուսումնասիրի
Եթե պիտի մանրածախ լինի, մի քանի խանութների միջոցով վաճառք անես, պետք չի ԱԱՀ-ով աշխատես
Եթե լուրջ ֆիրմաներ հետ պիտի աշխատես, ոչ ոք քեզանից առանց ԱԱՀ-ի հ/ա չի վերցնի…
Բայց եթե նախնական պիտի բերեք, փորձելու համար պետք չի ԱԱՀ-ով աշխատեք… ԱԱՀ- դիմում կարող եք ցանկացած պահի տալ և հաշվետու եռամսյակում դառնաք ԱԱՀ վճարող…մի խոսքով բացի ձեզնից էդ հարցի պատասխանը ոչ ոք չի կարող իմանա, առանց լրացուցիչ ինֆորմացիայի…
Միանշանակ համաձայն եմ Արծրունի հետ: Առաջին հերթին պետք է ուսումնասիրեք Ձեր գործընկերներին, արդյո՞ք նրանք կաշխատեն այնպիսի ֆիրմայի հետ, որը ԱԱՀ-ով չի աշխատում: